Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը հավանություն տվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագծին

29.08.2019

Կառավարությունը հավանություն տվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագծին։
Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր և խթանել կայուն զարգացումը։
«Նշված ազատ գոտին նախատեսում է դառնալ էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայությունների կարևոր հանգույց, նպաստել Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը։ Ազատ տնտեսական գոտին, որը տեղակայված է լինելու Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ, հանդիսանալու է լոգիստիկայի և մշակման հիբրիդ ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները»,- ասաց Խաչատրյանը։
Նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Նախատեսվում է ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումն իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա: Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56