Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպումը Գյումրիում

30.08.2019

Օգոստոսի 30-ին Գյումրիում տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների, նախարարությունների ներկայացուցիչների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ՀՀ մարզպետների և մարզային ներկայացուցիչների հանդիպումը։
Մինչ աշխատանքային քննարկումը, ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցները նախարարների և Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին:
Աշխատանքային հանդիպման ժամանակ բացման խոսքով մասնակիցներին ողջունել և նմանօրինակ քննարկումների անցկացումը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարները հանդես են եկել նաև ճեպազրույցներով։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է մարզի զարգացման տեսլականն ու հեռանկարը, նշել մարզի առավելությունները, Գյումրի քաղաքի բացառիկ հնարավորությունները, ինչը կարող է լոկոմոտիվի դեր խաղալ ամբողջ մարզի զարգացման համար։ Տիգրան Պետրոսյանը անդրադարձել է մարզում այժմ իրականացվող մի շարք ներդումային ծրագրերին՝ նշելով, որ անելիքներ դեռ կան և պետք է ամեն ինչ արվի հատկապես զբոսաշրջության, ՏՏ, արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառներում Շիրակի մարզի ներուժն օգտագործելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56