Տպել
Նորություններ
Շրջայց Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցում
31.08.2019
Օգոստոսյան խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանի ուղեկցությամբ շրջել է Նոր Կյանքի դպրոցում, ծանոթացել դպրոցի պայմաններին՝ կարևորելով հիանալի պայմաններ ունեցող հաստատության պահպանության հարցերը։ Տիգրան Պետրոսյանը ողջունելի է համարել դպրոցում տարբեր խմբակների գործունեությունը, աշակերտների կրթության որակի ապահովումը։