Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց «Մինասի գույներով երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները

31.08.2019

«Մինասի գույներով երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեներն» հանդիսավորությամբ ազդարարել է պլեների օրերի ընթացքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր։
Մասնակիցների երաժշտական գեղեցիկ անակնկալով, «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեների» հիմներգի հնչյունների ներքո Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի գեղարվեստական մարմնամարզության սաները ուրվագծել են «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեների խորհրդանիշը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և «Ինքնություն և աշխարհայացք» Երիտասարդական կազմակերպության անունից մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59