Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Կյանքի դպրոցում այսօր անցկացվել է օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

31.08.2019

Նոր Կյանքի դպրոցում այսօր անցկացվել է օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերի անցումը Շիրակի մարզպետն անդրադարձել է ոլորտի ձեռքբերումներին, հիմնախնդիրներին ու առկա մտահոգություններին․ «Մեզ համար կրթության ոլորտում կա մեկ առաջնահերթություն և դա որակյալ կրթության մատուցումն է, որը պետք է լինի բոլորիս թիվ մեկ մոտիվացնող գործոնը։ Տարիներ շարունակ այս համակարգում առավել կարևոր են համարել ով է տնօրենը, փոխտնօրենը, այժմ առավել կարևոր հանգամանք է այս մոտեցումներից հրաժարվելը, քանի որ դրանք մեզ փակուղի են տանում։ Ինչպես խոստացել եմ անցած ամիսների ընթացքում, ցանկացած մեկդ կարող եք վկայել, չեմ խառնվել կադրային հարցրեին, սա չի նշանակում, որ ինքնիրավչության հնարավորություններ են բացվել ձեզ համար, այլ, կարծում եմ, դուք առավել մեծ պատասխանատվություն եք կրում։ Բոլոր դպրոցներում բարոյահոգեբանական մթնոլորտի պատասխանատվությունը տնօրենն է կրում։ Մեզ համար ամենից կարևորը որակյալ կրթության մատուցումն է»։
Հանրակրթության բնագավառում 2018-2019 թվականների գործունեության արդյունքների մասին է անդրադարձել կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Հրայր Կարապետյանը․ «Կրթության ոլորտը ներառում է կրթական մի քանի աստիճաններ, նպատակն է որակյալ կրթության ապահովումը: Շիրակի մարզում գործում են 164 հանրակրթական դպրոցներ, որոնցից 148-ը մարզային ենթակայության։ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզի դպրոցներ հաճախել են 31075 աշակերտ: 2019-2020 ուստարում ակնկալվում է աշակերտների թվաքանակի աճ՝ շուրջ 33000 աշակերտ։ Նախորդ տարիների համեմատ գրանցվել է 12-րդ դասարանի շրջանավարտների թվի աճ, որը նպաստեց նաև ԲՈՒՀ-երում ընդունելության թվի աճին: Նախորդ ուսումնական տարվա՝ 830 շրջանավարտի փոխարեն, 2019 թվականի մայիսին մարզի շրջանավարտների թիվը կազմել շուրջ 1725 աշակերտ»։
Կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետն անդրադարձել է ներառական կրթության անցմանը, կրթության առնաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ուսումնական հաստատություններում համապատասխան պայմանների ստեղծմանը:
Կարևորելով համընդհանուր ներառականության անցման ընթացքում խնդիրների հնրավորինս բացառումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևոր է այստեղ հաշվի առնել երեխաների լավագույն շահը։ Այս խնդիրների մասին է խոսել ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ Ներկայացվել է նաև Շիրակի մարզի դատախազության կողմից արվված միջնորդության մասին, որով կարևորվել է անչափահասների ոկղմից հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացմանը։
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանն անդրադարձել է դպրոցներում ֆինանսական նոր բանաձևի կիրառմանն առնչվող հարցերի։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42