Նորություններ
Այցելություն Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց
01.09.2019
Ողջունելով աշակերտներին ու մանկավարժներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նրանց մաղթել է ձեռքբերումներով լի ուսումնական տարի․ «Սեպտեմբերի 1-ը նոր հույսի ու նոր ձեռքբերումների գնալու մեկնարկի օրն է։ Հայ ժողովուրդը ապրել ու արարել է իր գիտելիքի, դպրության, գրի ու հավատի շնորհիվ։ Այսօր դպրոց եկող երեխաներն են մեր երկրի փոփոխությունների հիմնական դերակատարները։ Այս տեսանկյունից մեր մանկավարժների ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, նրանց առաքելությունն պատվաբեր ու դժվար է և մենք բոլորս պետք է կարևորենք ուսուցիչների աշխատանքը։ Այսօրվա հրամայականը աշխարհի նոր մարտահրավերներին պատրաստ սերունդ դաստիարակելն է, որը մեր երկիրը կտանի այն օրվան, որին բոլորս ձգտում ենք»։Թիվ 18 դպրոցն այս ուստարում ընդունել է 50 առաջին դասարանցի։