Տպել
Նորություններ
Այցելություն Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց
01.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ սեպտեմբերի մեկին այցելել է մարզի մի շարք դպրոցներ` շնորհավորելու և գիտելիքի, գրի ու դպրության օրը աշակերտների ու մանկավարժների հետ անցկացնելու համար։
Հանդիսավորությամբ բացվել է Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցին կից նորոգված նախակրթարանը։ Նորաբաց հաստատությունն այս տարի 30 սան է ընդունել, դպրոցն ունի 37 առաջին դասարանցի։