Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցեց լուսանկարների ցուցահանդեսին

04.09.2019

Սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, խորհրդականի, մարզպետարանի վարչության և բաժինների պետերի հետ Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում մասնակցեց լուսանկարիչ Գերման Ավագյանի, Շիրակի մարզի Անիի նախկին տարածաշրջանի Բարձրաշեն՝ Բաբռլու դատարկված բնակավայր վերադարձած բնակիչների վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր պաշտոնատար անձանց ուշադրությունը բևեռել Մարալիկ քաղաքից 14 կմ հեռավորության վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներից դատարկված բնակավայրի վերաբնակեցմանը: 17 տարի շարունակ՝ 2002 թվականից լուսանկարիչը լուսանկարների միջոցով անդրադարձել է այս բնակավայրի վերաբնակեցման խնդրին, որը եղել է բնակավայր վերադարձած վեց ընտանիքների երազանքը: Բնակավայրում այսօր բնակվում է շուրջ 40 բնակիչ, որտեղ, ինչպես նախկինում հիմա էլ չկա դպրոց, մանկապարտեզ կամ այլ հաստատություն, քանզի ժամանակին դատարկելով գյուղը, ամեն մեկը գնացել է մեկ այլ տեղ բնակություն հաստատել: Ինչպես նախկինում, հիմա էլ բնակավայրում հիմնական խնդիրը խմելու ջրի խնդիրն է: Ճիշտ է կա ջրհոր, ջուրը շատ սառն է, սակայն այն շատ խորը չէ, և նրանում եղած ջուրը բավարար չէ ոչ խմելու, ոչ էլ ոռոգելու համար: Պարոն Ավագյանն անկեղծացավ, որ պարոն մարզպետին հատուկ հրավիրել է ջրագծի հարցի լուծման խնդրանքով: Շիրակի մարզպետ պարոն Պետրոսյանը, շնորհակալություն հայտնեց հրավերի համար, և իհարկե կատարված աշխատանքի համար: Հաճելի է, երբ բնակավայրը ոչ թե դատարկվում է, այլ բնակիչները հետ են գալիս իրենց պապերի գյուղ, որտեղ պահպանվում է 7-րդ դարի մատուռ: Շատ գովելի է բնակիչների կապվածությունը հայրենի հողին: Ինչ վերաբերվում է ջրագծի խնդրին, մարզպետը նշեց, որ ինքը տեղյակ է այս բնակավայրի և պատմությանը և ներկա հիմնական խնդրին՝ ջրի բացակայությանը: 6-7 կմ երկարության ջրագծի անցկացման համար կհանձնարարի, որ գան, տեղում ուսումնասիրեն և առաջարկ ներկայացնեն հարցի լուծման համար: Ցուցահանդեսի մասնակիցները համտեսեցին արդեն բնակատեղի վերադարձած ընտանքիների կանանց թխած լավաշը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44