Նորություններ
Լավագույնը Շիրակի մարզն էր
06.09.2019
Սեպտեմբերի 03-06-ը Լոռու մարզկենտրոն Վանաձորում կայացան ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» 2019 թվականի միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները 10-ը մարզերի հավաքական թիմերի մասնակցությամբ: Մրցումների ծրագրում ընդգրկված էին՝ վազք 50 մ, 100 մ, 500 մ, 1000 մ, հեռացատկ տեղից, թենիսի գնդակի նետում, ձգումներ և սեղմումներ մրցաձևերը: Ընդհանուր թիմային հաշվակում անգերազանցելի էր Շիրակի մարզը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին Արարատի և Լոռու մարզերը:
Շիրակցի մարզիկները հաղթող և մրցանակակիր ճանաչվեցին նաև մի քանի առանձին մրցաձևերում և պարգևատրվեցին դրամական մրցանակներով:
Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով.
1. Կատայան Նարեկ- Ազատան
2. Սուքիասյան Սարգիս- Բանդիվան
3. Աբրահամյան Հովհաննես- Բայանդուր
4. Հարությունյան Աղասի - Բայանդուր
5. Ծառուկյան Ալեքսան- Երազգավորս
6. Ծառուկյան Էդգար - Երազգավորս
7. Հարությունյան Հարություն- Ջրաձոր
8. Հովհաննիսյան Գոհարիկ- Ախուրիկ
9. Մկրտչյան Ծովինար- Ջրաձոր
10.Պետրոսյան Նելլի- Ջրառատ
Թիմի պատասխանատու ներկայացուցիչը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Գաբրիելյանն էր: