Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույնը Շիրակի մարզն էր

06.09.2019

 

      Սեպտեմբերի 03-06-ը Լոռու մարզկենտրոն Վանաձորում կայացան ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության գյուղական մարզական խաղեր» 2019 թվականի միջոցառման  հանրապետական եզրափակիչ փուլի  մրցումները  10-ը մարզերի հավաքական թիմերի մասնակցությամբ: Մրցումների ծրագրում ընդգրկված էին՝ վազք 50 մ, 100 մ, 500 մ, 1000 մ, հեռացատկ տեղից, թենիսի գնդակի նետում, ձգումներ և սեղմումներ մրցաձևերը: Ընդհանուր թիմային հաշվակում անգերազանցելի էր Շիրակի մարզը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին Արարատի և Լոռու մարզերը:   

     Շիրակցի մարզիկները հաղթող և մրցանակակիր ճանաչվեցին նաև մի քանի առանձին մրցաձևերում և պարգևատրվեցին դրամական մրցանակներով:

       Մեր թիմը հանդես եկավ հետևյալ կազմով.

1. Կատայան Նարեկ-              Ազատան

2. Սուքիասյան Սարգիս-         Բանդիվան

3. Աբրահամյան Հովհաննես-  Բայանդուր

4. Հարությունյան Աղասի -      Բայանդուր

5. Ծառուկյան Ալեքսան-          Երազգավորս

6.  Ծառուկյան Էդգար -           Երազգավորս

7. Հարությունյան Հարություն- Ջրաձոր

8. Հովհաննիսյան Գոհարիկ-   Ախուրիկ

9. Մկրտչյան Ծովինար-           Ջրաձոր

10.Պետրոսյան Նելլի-              Ջրառատ

    Թիմի պատասխանատու ներկայացուցիչը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Գաբրիելյանն էր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44