Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերդաշեն համայնքի դպրոցի հարցը մարզպետի ուշադրության կենտրոնում

09.09.2019

 Սեպտեմբերի 9-ին Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն համայնքային կենտրոնի դպրոցահասակ երեխաների մի քանի ծնողներ հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, քննարկելու համայնքային կենտրոնի դպրոցի հարցը, որը 2015 թվականին բռնկված հրդեհից դարձել էր շահագործման ոչ պիտանի: Մինչ օրս գյուղում չկա դպրոց: Նախկինում 65 աշակերտ ունեցող դպրոցը, հրդեհից հետո հայտնվեց անմխիթար վիճակում: Դպրոցի 23 երեխա դասի է գնում 3 կմ հեռավորության Զորակերտ գյուղի միջնակարգ դպրոց, իսկ տարրական դասարանի 16 երեխաների համար համայնքապետարանի առաջին հարկում ժամանակավոր հարմարեցված սենյակ է տրվել դասապրոցեսը կազմակերպելու համար: Դպրոցի վերանորոգման հարցով մարզպետարանը դիմել էր կառավարություն, կառավարությունը գումար էր հատկացրել նախագիծ, նախահաշիվ կազմելու համար: Համաձայն նախագծի նախատեսվում էր հրդեհից տուժած դպրոցի երկրորդ հարկը հանել և դարձնել մեկ հարկանի, որն ամբողջությամբ կբավարարեր դպրոցի պահանջներին: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ մարզպետարանը 210 մլն.դրամ բյուջետային հայտ է ներկայացրել նոր դպրոց կառուցելու համար: Միևնույն ժամանակ կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը տեղեկացրեց, որ հրդեհից մեկ տարի անց, իրենց համագյուղացի գործարար Էդիկ Ախցխեցյանը առաջարկել էր իր սեփական տունն անվարձահատույց տրամադրել դպրոցին, դասապրոցեսը կազմակերպելու համար, մինչև կկառուցվի նոր դպրոց: Անհայտ պատճառներով բնակիչները հրաժարվել են գործարարի աջակցությունից: Մարզպետը հանձնարարեց տեղում ճշտել գործարարի առաջարկը, քանզի պարոն Ղումաշյանի տեղեկացմամբ տունը լիովին կբավարարի երկու հերթով 36 աշակերտի դասապորցեսը կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23