Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական ծրագրերի դեպարտամենտի Գյումրու մասնաճյուղի պարապմունքները

09.09.2019

 Սեպտեմբերի 9-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական ծրագրերի դեպարտամենտի Գյումրու մասնաճյուղի պարապմունքները, որոնց համար հիմք էր հանդիսացել 2019 թվականի փետրվարի 22-ին կնքած եռակողմ պայմանագիրը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության, ԵՊՃՀ և ԵՊՃՀ Գյումրու մասնաճյուղի միջև: Դասընթացի առաջին օրը մեկնարկեց մագիստրատուրայի՝ 13 ուսանողի և բակալավրիատի առաջին անգամ՝ 2-րդ, 3-րդ կուրսի 20 ուսանողի համար: Ծրագրի մեկնարկին մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ԵՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Աշոտ Պապոյանը, դասախոսներ:
Ուսանողներին նոր ուսումնական տարվա և որպես նոր դեպարտամենտի առաջին ուսանողների կրկնակի շնորհավորեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենն ու Շիրակի մարզպետը: Լավագույն տարբերակ և հնարավորություն ընձեռնվեց ձեզ, դուք կարող եք և սովորել և աշխատել, բայց ամենակարևորն այն է, որ դուք առաջինն եք և պարտավոր եք լավագույնս դրսևորել ձեզ, շնորհավորելով ուսանողներին և ճարտարագիտականի մասնաճյուղի ռեկտորին և դասախոսներին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Շնորհավորելով ներկաներին դեպարտամենտի մեկնարկի կապակցությամբ, անդրադառնալով աղջիկների թվին «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը կատակեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աղջիկների ամենաբարձր ցուցանիշը մեզ մոտ է և կազմում է շուրջ 23 տոկոս, ավելացնելով, որ տղաները զգույշ մնան հակառակ դեպքում աղջիկներն այդ ոլորտն էլ կգրավեն: Շնորհավորանքի ավարտին պարոն Մուսայելյանը հատկապես շեշտեց, որ սա միայն դեպարտամենտի կրթական ծրագրի մեկնարկն է, իսկ դեպարտամենտի պաշտոնական բացումը, որը լինելու է բավականին մեծ հանդիսություն և որին մասնակցելու է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ դոկտոր Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար շատ այլ անձինք նախատեսվում է նոյեմբերի 5-ին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23