Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ աշխատանքի հերթական տոնավաճառը

10.09.2019

 Սեպտեմբերի 10-ին Գյումրիում, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ անցկացվեց տասներկուերրորդ աշխատանքի տոնավաճառը: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, տեղակալ Վարդան Գրիգորյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Այս տարի տոնավաճառին մասնակցեցում էին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 36 գործատուներ, որոնք ներկայացրել էին շուրջ 350 թափուր աշխատատեղերի պահանջ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին հաջողություններ մաղթեց աշխատանք գտնելու հարցում: Այս միջոցառումը կարևոր է այնքանով, որ լավ հնարավորություն է ստեղծում ծանոթանալու մարզի, մասնավորապես Գյումրու աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորությունները: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Տոնավաճառի ժամանակ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին կենտրոնի հետ ակտիվ համագործակցած կազմակերպություններին:
Այս տարի անցկացվող աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողների համար հնարավորություն է ստեղծում միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող պահանջներին: Արդյունքում գործատուները, ունենալով ընտրության հնարավորություն, կարողանում են համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը:
Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն կունենան ծանոթանալու Գյումրիում առկա աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:
Շիրակի մարզում 2019թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 15.7 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 75.7 տոկոսը կամ 11.9 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 18.8 տոկոսով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.8 տոկոսը կամ 8.4 հազար մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21.1 տոկոսը երիտասարդ է, 3.4 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձ, իսկ 24.3 տոկոսը գյուղաբնակ: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 917 աշխատանք փնտրող անձ: Գյումրի քաղաքում օգաստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 13678 անձ, գործազուրկներինը՝ 10359: Գյումրու աշխատաշուկայում հատկապես մեծ է սպասարկման, հանրային սննդի, տեքստիլ արտադրության ոլորտների մասնագետների, տարբեր մասնագիտություններով պահանջարկը: Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 785 անձ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31