Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարտոֆիլի տնկանյութերի նոր տեսականի կներկրվի մարզ

11.09.2019

 Սեպտեմբերի 11-ին Գյումրու «Նանե» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության ներկայացուցիչների հանդիպումը Շիրակի և Լոռու մարզերի կարտոֆիլի սերմնաբուծությամբ զբաղվող ընկերությունների տնօրենների հետ: Միջոցառմանը մասնակցում էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն, ով ողջունեց հանդիպման մասնակիցներին, կարևորեց ընկերության երկար տարիների համագործակցությունը մարզի ֆերմերների հետ և նորանոր հաջողություններ մաղթեց նոր տնկանյութերի ներկրման, վերամշակման և արտահանման գործում: Ընկերության հայաստանյան գրասենյակի պատասխանատուն ներկայացրեց 2019 թվականին իրականացրած ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ յուրաքանչյուր տարի 5-6 նոր սորտեր են փորձարկվում ՀՀ տարբեր կլիմայական գոտիներում և այսօր մարզում կտնկվի կարտոֆիլի նոր չորս տնկանյութ, որոնք կփոխարինեն երկու տեսակի: «Ագրիկո» ընկերության ներկայացուցիչները շնորհակալությունը հայտնեցին մարզի ֆերմերներին, տարիներ շարունակ ընկերության կողմից ստացված տնկանյութերի բարձրորակ վերարտադրության և սպառողին որակյալ կարտոֆիլ հասցնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23