Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աուդիտի բաժնի հաշվետվությունը հանրային հաշվետվողականության հարթակում

12.09.2019

ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը 2019 թվականի հաստատված տարեկան ծրագրով նախատեսել է կատարել թվով 69 աուդիտորական առաջադրանք (աուդիտ):
2019 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը համաձայն ՀՀ Շիրակի մարզպետի կարգադրության տարեկան ծրագրից իրականացրել է 23 (քսան երեք) աուդիտ, այդ թվում՝ 3 առողջապահական ՓԲԸ-ներում, 5 առողջապահական ՊՈԱԿ-ներում, 11 կրթական ՊՈԱԿ-ներում, 3 մշակույթային ՊՈԱԿ-ներում, 1 սպորտային ՊՈԱԿ-ում: Աուդիտի ընթացքում արձանագրվել է 36 (երեսուն վեց) միավոր թերություններ և խախտումներ:
Առողջապահական ՓԲԸ-ներից 2-ում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ, 1-ում ֆինանսական աուդիտ:
Առողջապահական ՊՈԱԿ-ներում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ:
Կրթական ՊՈԱԿ-ներից 7-ում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ, 4-ում ֆինանսական աուդիտ:
Մշակույթային ՊՈԱԿ-ներից 2-ում իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ, 1-ում ֆինանսական աուդիտ:
Սպորտային ՊՈԱԿ-ում ֆինանսական աուդիտ:
Աուդիտի արդյունքում արձանագրվել է՝
առողջապահական ՓԲԸ-ներից 1-ում խախտվել է՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքը, իսկ մյուսում ՀՀ կառավարության 1 որոշում:
Առողջապահական ՊՈԱԿ-ներից 5-ում խախտվել է՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքը, իսկ ՀՀ կառավարության 22 որոշում:
Կրթական ՊՈԱԿ-ներից 1-ում խախտվել է՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը և «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, իսկ մյուսում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքը և Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:
Սպորտային ՊՈԱԿ-ում խախտվել է՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, «Գնումների մասին» ՀՀ օրենքը և կազմակերպության կանոնադրություն 26-րդ հոդվածը:
Իրականացված աուդիտի արդյունքում՝ աուդիտի ենթարկվող միավորներին կատարվել է համապատասխան առաջարկություն՝ արձանագրված թերությունների և խախտումների ուղղման վերաբերյալ, որոնց կողմից ընդունվել են ի գիտություն և ներկայացրել են ուղղման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56