Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆոտոցուցահանդես և քննարկում

12.09.2019

 

Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը Գյումրու Բեռլին Արթ հյուրանոցում կազմակերպել էր «Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» խորագրով ֆոտոցուցահանդես: Ցուցադրությունը միավորում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լուսանկարիչներին: Ցուցադրված աշխատանքներն արտացոլում են սոցիալական և քաղաքական մի շարք խնդիրների հրահրած հասարակական վախերն ու խնդիրները, առկա և սպասվող մարտահրավերները: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ցուցահանդեսի դիտումից հետո տեղի ունեցավ «Գյումրին թռիչքի նախաշեմին» խորագրով քննարկում, որի նպատակն էր վեր հանել քաղաքի զարգացումը նախանշող դրական ազդակների կայունությունը, առկա և սպասվող մարտահրավերները: Քննարկմանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, Բեռլին Արթ հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը: Արդյոք Գյումրին թռիչքի նախաշեմին է կամ պատրաստ է թռիչքի: Թռիչքի որ բարձրության վրա ենք գտնվում, հազար, երեք հազար թե հինգ հազար մետր բարձրության վրա ենք, սրանք տարբեր հարցեր են տարբեր պատասխաններով, հետևաբար միանշանակ հնարավոր չէ որակել տեղի ունեցող գործընթացները որպես թռիչք: Դեռ  շատ անելիքներ կան, որոնք կյանքի կոչելու համար ժամանակ է պետք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13