Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կապսի ջրամբարի շինարարությունը կվերսկսվի 2020 թվականին

12.09.2019

 Սեպտեմբերի 12-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին դեռևս խորհրդային տարիներին նախագծված Կապսի ջրամբարի տարածք: Ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 1985թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո շինարարական աշխատանքներն առ ժամանակ դադարեցին, իսկ 1993 թվականից ընդհանրապես կասեցվեցին: Ըստ նախնական նախագծի ջրամբարն ունենալու էր շուրջ 90 մլն. խմ ծավալ: Մի քանի տարի առաջ արված նոր նախագծային տարբերակով Կապսի ջրամբարը կառուցվելու էր երկու փուլով՝ 25 մլն. խմ ծավալ առաջին փուլով և 60 մլն. խմ ծավալով երկրորդ փուլով: 2020 թվականին կմեկնարկի շինարարական աշխատանքերի առաջին փուլը: Ներկայումս քննարկվում է մեկ փուլով ՝ 60 մլն. խմ ծավալով շինարարությունն իրականացնելու հարցը: Ջրամբարի շինարարությամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի բնակչության համար կկառուցվի նոր բնակավայր ջրամբարի հարևանությամբ: Նման ծավալի ջրամբարի կառուցման դեպքում հնարավոր կլինի ոռոգելի դարձնել շուրջ 8 հազար հա տարածք, իսկ ջրամբարի ծավալների ավելացման դեպքում հնարավոր կլինի ջուրը հասցնել մինչև Թալին և հարակից համայնքներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45