Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում անօթևան ընտանիքիների հետ

12.09.2019

 

Սեպտեմբերի 12-ին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, վարչության պատասխանատուների հետ այցելել են Մարմաշեն խոշորացված համայնք, որտեղ հանդիպել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված` ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված շահառուների հետ:
2020 թվականինմեկնարկելու է խնդրի լուծմանն ուղղված նոր ծրագիր: Հանդիպման ժամանակ քաղաքացիներին /ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին/ ներկայացվել են ֆինանսական աջակցության տրամադրումը` հետևյալ տարբերակներով.
-բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար (բնակարանի գնման վկայագիր «ԲԳՎ» տրամադրման միջոցով)
- բնակելի տան կառուցման համար (այդ թվում ` կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման միջոցով):
Մարմաշեն համայնքում կա 69 շահառու ընտանիք, որոնցից 22 ընտանիք Ջաջուռ բնակավայրում, 30 ընտանիք Շիրակ, 9 ընտանիք՝ Մաիսյանում, 8-ն էլ Մարմաշենում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59