Նորություններ
Հանդիպում աճեմյանցիների հետ
12.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպեց Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական հանրույթի հետ: Սեպտեմբերի 20-ին թատրոնը կրկին իր հյուրընկալ դռները կբացի մարզի թաթերասեր հասարակայնության և ոչ միայն մարզի, այլ բազմաթիվ հյուրերի առջև: Միայն այս տարվա առաջին կիսամյակին խաղացել ենք 72 ներկայացում Շիրակի մարզպետին թատրոնի գործունեության մասին ներկայացրեց տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը: Տնօրենը ներկայացրեց թատրոնում կատարված և առաջիկայում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Շնորհակալություն հայտնելով մարզպետին այցելության համար, տնօրենը դիմեց միայն մի խնդրանքով՝ թատրոնի ճեմասրահում ժամանակին շատ անհաջող դիրքով տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» նկարը հնարավորության սահմաններում տեղափոխել մշակութային մեկ այլ կառույց: Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ տեղյակ է նկարի հետ կապված խնդրին և համաձայն է, որ իրոք շատ անհաջող տեղում է տեղադրվել ժամանակին, բայց կա հուսադրող մի քանի տարբերակ, որոնց վերջնական հանգուցալուծումից հետո նկարն անպայման կտեղափոխվի, ելնելով հենց նկարի պահպանությունից: Մարզպետը պատասխանեց աշխատակիցների հարցերին, որոնք հիմնականում առընչվում էին բնակարանային, ներքաղաքային տրանսպորտի, կրթական ոլորտի հարցերին: Հանդիպման ավարտիմ մարզպետը շրջեց թատրոնում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և խոստացավ անպայման ներկա գտնվել նոր՝ 154-րդ թատերաշրջանի բացմանը: