Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում աճեմյանցիների հետ

12.09.2019

 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպեց Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական հանրույթի հետ: Սեպտեմբերի 20-ին թատրոնը կրկին իր հյուրընկալ դռները կբացի մարզի թաթերասեր հասարակայնության և ոչ միայն մարզի, այլ բազմաթիվ հյուրերի առջև: Միայն այս տարվա առաջին կիսամյակին խաղացել ենք 72 ներկայացում Շիրակի մարզպետին թատրոնի գործունեության մասին ներկայացրեց տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը: Տնօրենը ներկայացրեց թատրոնում կատարված և առաջիկայում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Շնորհակալություն հայտնելով մարզպետին այցելության համար, տնօրենը դիմեց միայն մի խնդրանքով՝ թատրոնի ճեմասրահում ժամանակին շատ անհաջող դիրքով տեղադրված Հակոբ Հակոբյանի «Սարերում» նկարը  հնարավորության սահմաններում տեղափոխել մշակութային մեկ այլ կառույց: Շիրակի մարզպետը  շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ տեղյակ է նկարի հետ կապված խնդրին և համաձայն է, որ իրոք շատ անհաջող տեղում է տեղադրվել ժամանակին, բայց կա հուսադրող մի քանի տարբերակ, որոնց վերջնական հանգուցալուծումից հետո նկարն անպայման կտեղափոխվի, ելնելով հենց նկարի պահպանությունից: Մարզպետը պատասխանեց աշխատակիցների հարցերին, որոնք հիմնականում առընչվում էին բնակարանային, ներքաղաքային տրանսպորտի, կրթական ոլորտի հարցերին: Հանդիպման ավարտիմ մարզպետը շրջեց թատրոնում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և խոստացավ անպայման ներկա գտնվել նոր՝ 154-րդ թատերաշրջանի բացմանը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31