Նորություններ
Նորոգվող ճանապարհների որակն առաջնային է համարվում
13.09.2019

ՀՀ վարչապետի հանձնարարականով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի աշխատակիցները մարզպետարանի պատասխանատուների ուղեկցությամբ եղել են մի շարք շինհրապարակներում և Շիրակի մարզի համայնքների կողմից ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքների տեխնիկական որակի ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագիտական նմուշներ են վերցրել։ Նմուշներ են վերցվել Գյումրի քաղաքի Մանուշյան-Կոշտոյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածից, Խ.Դաշտենց փողոցից, ինչպես նաև Փանիկ, Նոր Կյանք և Լուսակերտ համայնքների ճանապարհներից։
Ուսումնասիրություններ իրականացվել են այն ծրագրերում, որտեղ նախատեսված աշխատանքներն ավարտվել են: