Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը գիշերօթիկ հաստատությունների փակման հետ կապված

16.09.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը գիշերօթիկ հաստատությունների փակման ու դրանց արդյունքում առաջացող խնդիրների լուծման առնչությամբ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը, մարզպետարանի պատասխանատուները, ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների և սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ, գիշերօթիկ հաստատությունների տնօրեններ:
«Այս հանդիպումն ուզում եմ համարեք մտահոգությունների ու խնդիրների բարձրաձայնման ու դրանց լուծմանը միտված ևս մեկ քայլ։ Գիշերօթիկ հաստատությունների փակման դեպքում մեզ համար կարևորն այն է, որ որևէ երեխա չմնա առանց խնամքի ու հոգածության։ Այն, որ երեխայի համար ապրելու լավագույն տեղն ընտանիքն է, սա անխախտ է, բայց պետք է հաշվի նստենք բոլոր դժվար դեպքերի ու խնդիրների հետ։ Շիրակի մարզն ունի առանձնահատկություններ և դրանց հետ հաշվի չնստել չի կարելի»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել խորքային գնահատման արդյունքների վերլուծությանը, ռիսկայնության աստիճան ունեցող ընտանիքների խնդիրներին, խնամատարությանն ու խնամատար ծնող դառնալու հիմնահարցերին, ինչպես նաև հաստատությունների փակման դեպքում մի շարք մասնագետների առանց աշխատանքի մնալու հարցերին։
Տիգրան Պետրոսյանը կարևորել է այսօրինակ քննարկումների անցկացման արդյունքում գործնական քայլերի ձեռնարկումը, որպեսզի գործընթացի ավարտին մարզում որևէ խնդրահարույց դեպք չարձանագրվի, հաշվի առնվի յուրաքանչյուր երեխայի լավագույն շահը և ուշադրությունից դուրս չմնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված որևէ երեխա։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23