Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգնություն կարկուտից տուժած ընտանիքներին

16.09.2019

 Շիրակի մարզի կարկուտից տուժած ընտանիքները Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան դրամական օգնություն: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից դրամական օգնության տրամադրումը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Այս օգնությունից կօգտվեն Շիրակի մարզում այս տարի հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ։ Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 32 575 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ)։ ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։ «Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝ հայտնաբերելու առավել խոցելի՝ բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից:

Դրամական աջակցությունը կտրամադրվի Շիրակ, Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:45:12