Նորություններ
«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցաշարին Շիրակի մարզը կներկայացնեն Գյումրու, Հովիտի, Սառնաղբյուրի դպրոցականները
19.09.2019
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի հրաձգարանում կայացավ դպրոցականների «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցաշարի Շիրակի մարզային փուլը: Միջոցառմանը մասնակցում էին մրցաշարի համայնքային-տարածաշրջանային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը: Թիմի կազմը՝ 8-12-րդ դասարանների 3 տղա և 2 աղջիկ: Համառ պայքարից հետո մրցանակային եռյակը կազմեցին.
1-ին տեղ՝ Հովիտի միջնակարգ դպրոց 170 միավոր,
2-րդ տեղ՝ ՀԱՊՀ-ի Գյումրու ավագ դպրոց 166 միավոր,
3-րդ տեղ՝ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց 161 միավոր:
Այս երեք թիմերն էլ Շիրակի մարզը կներկայացնեն սեպտեմբերի 27-29-ը Երևանում անցկացվելիք հանրապետական եզրափակիչ մրցաշարին: