Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տիգրան Պետրոսյանը մասնակցել է Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին

20.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով ներկաներին, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անկախությունն այն մեծագույն ձեռքբերումն է, որին հայ ժողովուրդը հասել է մեծ զոհողությունների գնով․ «Մեր ժողովուրդը անկախությունը վաստակել է կյանքի գնով և անկախության տոնը բոլորիս համար այլ նշանակություն ու գին ունի։ Ես ուրախ եմ, որ մեր սերունդը մեծանում է անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ մեր քաջորդիների հիշատակը միշտ վառ է մնալու, քանզի հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը չխնայած մեր զինվորներն անմահ են»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:45:12