Նորություններ
Շիրակի մարզպետն այսօր հյուրընկալել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
20.09.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Ներկայացնելով 2017-ին հիմնված կազմակերպության իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը՝ «Կանանց իրավունքների տան» անդամները նշել են, որ հասցրել են կյանքի կոչել մի քանի ծրագրեր, մասնավորապես «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել է տեղեկատվական մեկամսյա դպրոց և կազմակերպվել են կին ղեկավարների ու պաշտոնյաների հետ հանդիպումներ ու քննարկումներ։
Մարզպետի հետ հանդիպումն անցկացվել է հացուպատասխանի ձևաչափով, Տիգրան Պետրոսյանը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, առնչվել են երիտասարդության, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը, կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։