Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությամբ մեկնրակեցին ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումները

21.09.2019

 «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությամբ մեկնրակեցին ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումները
Գյումրու «Սև բերդ» ամրոցում անցկացվել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախարարներ, ՀՀ մարզպետները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ։ Մրցանակաբաշխությանը պարգևատրվել են անցած մեկ տարում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսներից 12-ը, 13րդ հերոսին պարգևատրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մրցանակի արժանացած հերոսները մարդիկ են, որոնք փորձում են փոխել և իրենց, և շրջապատի կյանքը դեպի դրականը, սեփական ուժերով ստեղծում են նոր բիզնես, չեն հեռանում Հայաստանից, մի խոսքով՝ ապագան կապում են Հայաստանի հետ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23