Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ

21.09.2019

 

 

Հարգելի՛ հայրենակիցներ

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Հայ ժողովուրդն առաջնորդվելով արժանապատվության վեհ գաղափարով՝ 28 տարի առաջ Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: Այն հայ ժողովրդի միասնականության դրսևորումն էր, որի շնորհիվ այսօր մենք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում արարելու և ապագային միտված նոր սերունդ դաստիարակելու հնարավորություն ենք վաստակել:

Անկախության տոնն այս տարի կարևորվում է նաև նրանով, որ ՀՀ կառավարության որոշմանբ  տոնական միջոցառումների կիզակետը Շիրակի մարզն է, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է:

 Բոլորիս մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, խաղաղություն և  բարեկեցություն:

Աստված պահապան մեր հայրենիքին:

 

 

Հարգանքով՝                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31