Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժությունը. օր 1-ին

24.09.2019

 Առավոտյան ժամը 06.00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը` ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին, ըստ որի զինված ուժերի կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները:

Զինված ուժերի և զորամիավորումների կառավարման կետերում ճշտվում են ծավալման և կիրառման խնդիրները:

ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ուժերն ու միջոցները, որոնք բավարարում են առաջադրված խնդիրների կատարմանը, շարունակում են մարտական հերթապահության (պետական սահմանի պահպանության) իրականացումը, միաժամանակ ապահովում են զորքերի վերախմբավորման կատարումը և պաշտպանության անցնելը:

ՀՀ բոլոր զինվորական կոմիսարիատները պատրաստ են լրիվ ծավալով զորքերի լրահամալրում և զորահամալրում իրականացնելուն և արդեն իսկ կատարում են համապատասխան աշխատանքներ:

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը:

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

 

 

 

 

 

 

 

 

մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13