Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվել է Ախուրյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

25.09.2019

Ախուրյան համայնքում այսօր բացվել է Ախուրյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Կենտրոնի բացմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի մասնագետներ, հյուրեր։
Նորաբաց կենտրոնում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին տածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս: Նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններն ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակիից բխող մեկ համալիր պատասխան։
Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով իրականացվող «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 2015-2020 թվականների ընթացքում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների 36 տարածքային կենտրոններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31