Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՕՖ-ի հիմնադրման 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը։

25.09.2019

 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՕՖ-ի հիմնադրման 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԱՄՆ-ից ժամանած տնօրենների խորհրդի անդամներ ու բարերարներ, հյուրեր, համախոհներ, գործընկերներ, հյուրեր։
Շնորհավորելով կազմակերպության հիմնադրման 30-ամյա հոբելյանի առթիվ՝ Շիրակի մրարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անուրանալի է ՀՕՖ-ի ավանդը տարբեր ոլորտների զարգացման գործում․ «Երկրաշարժի ժամանակ ես տասնամյա երեխա էի և հիշում եմ այդ տարիներին ձեր բարեգործությունները, հիմա, որպես մարզպետ, երախտապարտությունս եմ հայտնում ձեզ, քանզի ձեր շնորհիվ են նորոգվել մարզի մի շարք դպրոցներ ու մանկապարտեզներ, հիվանդանոցներ ու հենց այս կառույցը՝ տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ հիմա անկացնում ենք միջոցառումը, տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Հարգել անցյալը, հզորացնել ներկան և կերտել ապագան՝ այս նշանաբանով գործունեությունն իրապես արժանի է դրվատանքի»։
Ի նշան երախտիքի, հայրենիքին մատուցած ծառայությունների և գործունեության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահի որոշմամբ պարգևատրվել են ՀՕՖ-ի մի շարք անդամներ, շնորհակալագրեր է հանձնել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
ՀՕՖ-ը հիմնադրվել է 1988-ի երկրաշարժից հետո՝ Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Թեմի նախաձեռնությամբ՝ Նյու Յորքում։
Գործունեության 30 տարիների ընթացքում ՀՕՖ-ն ավելի լավ ապագա ունենալու հնարավորություն է տվել Հայաստանի, Արցախի ու Ջավախքի ընտանիքներին և համայնքներին բազմակողմանի և նպատակային կրթական, տնտեսական, երեխաների պաշտպանության, սոցիալական և առողջապահական ծրագրերի միջոցով։ Հիմնադրումից ի վեր, ՀՕՖ-ն իրականացրել է ավելի քան 360 մլն դոլար արժողությամբ 290-ից ավելի մարդասիրական, սոցիալական, կրթական, տնտեսական զարգացման և մշակութային ծրագրեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13