Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցություն «Իրավիճակ, մարտահրավերներ և լուծումներ -2» ֆորումին

27.09.2019

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայակական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղն այսօր անցկացրել է «Իրավիճակ, մարտահրավերներ և լուծումներ – 2» ֆորումը։ Ֆորումի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետն անդրադարձել է Շիրակի բիզնես համաժողովին, դրան հաջորդած զարգացումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, Շիրակում ներդրումներ իրականացնելուն, ներդրումային դաշտն առավել նպաստավոր դարձնելուն, գործարարների հետ համագործակցությանն առնչվող հարցերի։
ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքներին, օրակարգի համարժեքությունը առկա մարտահրավերների մասին է խոսել ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, մշակույթի քաղաքակրթական դերը և ընկալման փոփոխությունները մերօրյա իրականությունում թեմային էլ անդրադարձել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։ Բանախոսները պատասխանել են նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31