Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնակցություն «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. hայագիտության արդի հիմնահարցեր» թեմայով գիտաժովին

27.09.2019

 Այսօր տեղի է ունեցել «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. hայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 10-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումն ու անդրանիկ լիագումար նիստը։ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած գիտաժողովին մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը, գիտնականներ, գիտաշխատողներ, հյուրեր։
Ողջունելով հոբելյանական գիտաժողովի մասնակիցներին ու հյուրերին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մաղթել է բեղմնավոր աշխատանք․ «Ինձ համար, որպես Շիրակի մարզպետ, ներկա գտնվել այսօրինակ գիտաժողովի, մեծ պատիվ է, քանզի hայագիտության արդի հիմնահարցերին առնչվող միջազգային գիտաժողովը հյուրընկալել է բազմաթիվ գիտնականների, որոնց աշխատանքն ու ներդրումը մեր գիտության զարգացման մեջ անուրանալի է։ Ձեզ մաղթում եմ արդյունավետ, բուռն ու մեր երկրի զարգացմանը նպաստող քննարկումներ»։
Նշենք, որ երկօրյա գիտաժողովի ընթացքում անցացվելու են քննարկումներ ու նիստեր, որոնք նվիրված են լինելու հնագիտությանը, վիմագրությանը, պատմագիտությանը, բանասիրությանը, ժողովրդագրությանը, ազգաբանությանը, ճարտարապետությանն ու արվեստին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 09:59:31