Նորություններ
Քննարկում՝ նվիրված Շիրակի մարզի զարգացման հետազոտական աշխատանքների համար անցկացվելիք հարցումներին
27.09.2019
Շիրակի մարզետարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև կնքված հուշագրի շրջանակներում մեկնարկել են հետազոտական աշխատանքներ։ Այդ աշխատանքների իրականացման համար այսօր հանդիպում-քննարկում են ունեցել մարզային իշխանությունները, համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավարությունն ու մարզի մի շարք համայնքների ղեկավարներ։
Հանդիպման նպատակը Շիրակի մարզի զարգացման հետազոտական աշխատանքների համար անցկացվելիք հարցումներն էին։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է նման հետազոտությունների անցկացումը․ «Հետազոտել, քննարկել, ամբողջացնել մեր համայնքների հիմնահարցերը, առաջնահերթությունները կարևոր է բոլորիս համար, պետք է համակարգված աշխատանք տանել, որպեսզի ունենանք հստակ պատկերացում մեր խնդիրների մասին և դրանց լուծմանն ուղղված քայլերում առաջնային ու երկրորդական մոտեցումներ նախանշենք»։
Հանդիպման ընթացքում համայնքապետերը պատասխանել են անցկացված հարցումներին, որոնք վերաբերել են համայնքների սոցիալ-տնտեսական վիճակին, զարգացման հեռանկարներին, տարբեր ոլորտներում ունեցած ներուժին, միջհամայնքային ու ներհամայնքային տրանսպորտի հիմնախնդիրներին, համայնքների գրավիչ կողմերին, քննարկվել են մի շարք հարցեր ևս։