Նորություններ
Արևիկում շահագործման է հանձնվել բոլոր հարմարություններով, նորակառույց մանկապարտեզը
30.09.2019
Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրի շքեղ մանկապարտեզի կառուցման համար հատկացվել է 156մլն դրամ։ Միջոցներն հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, համայնքն հատկացրել է 4 մլն, 11 մլն դրամն էլ տրամադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային իշխանության և տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր։
Ներկաներին ողջունել և շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Այնքան ուրախալի միջոցառում է այսօր մեզ համար, քանզի մեր երկրի յուրաքանչյուր համայնք պետք է բարեկարգ դպրոց, բարեկարգ մանկապարտեզ ու ճանապարհ ունենա։ Արևիկի մանկապարտեզի շինարարությունը պետության, համայնքի ու բարերների համագործակցության հիանալի օրինակ է։ Ուրախ եմ, որ այսպիսի հրաշալի հնարավորություններով մանկապարտեզ ունի Արևիկը, որտեղ սովորելու են այս լուսավոր բալիկները։ Նրանք են մեր վաղվա օրվա տերերն ու մեր երկրի ապագան»։
Մանկապարտեզը նախատեսված է մոտ 60 երեխայի համար՝ երկու խմբասենյակով: Այժմ հաճախում է 50 երեխա: Նոր մանկապարտզում ապահովված են բոլոր պայամանները, փոքրիկների յուրաքանչյուր օրը տոնի վերածելու համար: