Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկ տարի առաջ այսօրը հայ ժողովուրդը կորցրեց իր մեծանուն զավակին՝ Շառլ Ազնավուրին

01.10.2019

Մեկ տարի առաջ այսօրը հայ ժողովուրդը կորցրեց իր մեծանուն զավակին՝ Շառլ Ազնավուրին։ 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:
Մարզային ու քաղաքային իշխանություններն ի հիշատակ մեծ շանսոնիեի ծաղիկներ են դրել նրա արձանին։
«Քանի կա այս ազգը, այս քաղաքը՝ Շառլ Ազնավուրի անունը պետք է մնա բոլորիս հետ, քանզի նրա ներդրումը, նրա ավանդը անուրանալի է, մեզ համար ամենածանր օրերին Շառլ Ազնավուրի հույսն ու այն մարդկային հավատը, որ բերեց մեր աղետ տեսած քաղաքին, չի կարելի բառերով բնութագրել։ Շառլն այն հայն էր, որ հայ լինելու, հայ մնալու, հայ դատի ու Հայաստանի զարգացման ամենամեծ ջատագովն էր»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23