Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ

02.10.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ: Գետք համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին իրականացվող սուբվենցիոն 3 ծրագրերը։ 7մլն 817 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրով նորոգվել է շուրջ մեկ կիլոմետր ճանապարհ, դրանից զատ տեղադրվել է արևային էլեկտրակայան և արտաքին լուսավորության համակարգն է վերանորոգվել։ Մի քանի օրից կավարտվեն ոռոգման համակարգի մի մասի վերանորոգման աշխատանքները։ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է շինարարի հետ։ 8 մլն 300 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի իրականացումը թույլ կտա ոռոգել շուրջ 180 հեկտար վարելահող:
Մարզային իշխանությունները եղել են նաև Գետքի դպրոցում. դպրոցն ունի 60 աշակերտ, այս տարի առաջին դասարան ընդունվել է 9 աշակերտ։
Մարզային իշխանությունները հանդիպում-քննարկում են ունեցել նաև Երազգավորս համայնքում։
«Մեր այցելությունները համայնքներ նպատակ ունեն լսելու, ամբողջացնելու և համակարգելու մարզի համայնքների խնդիրները, այսօրինակ անմիջական հանդիպումները, կարծում եմ, երկուստեք լավ հնարավորություն են ընձեռում, որ մեր համատեղ աշխատանքով կարողանանք զատել առաջնային ու երկրորդական հիմնահարցերը և գործնական քայլեր ձեռնարկենք դրանց լուծման համար»,- համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետը։
Երազգավորսի դպրոցում մանկավարժների հետ հանդիպման ժամանակ էլ Շիրակի մարզպետը կարևորել է կրթական գործընթացի լիարժեք իրականացումը. «Ուժեղ և կայուն պետություն կառուցել անհնար է առանց կրթության, այո, մեր կրթական համակարգում կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, սակայն մենք հաստատուն քայլերով գնում ենք դրանց լուծման ճանապարհով։ Մանկավարժների ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, նրանք մեր ապագա սերունդ դաստիարակողներն են»։
Մարզային իշխանությունները եղել են նաև Բայանդուր համայնքում, որտեղ հանդիպել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություները, ծանոթացել մշակույթի տան վիճակին, այցելել համայնքի դպրոց։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51