Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է «Երազգավորս ձու» ընկերություն

02.10.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 2-ին այցելել է «Երազգավորս ձու» ընկերություն, շրջել թռչնաֆաբրիկայում, զրուցել սեփականատիրոջ հետ։ «Երազգավորս ձու» ընկերությունը շուկայում է արդեն 4 տարի, վերջին մեկ տարվա ընթացքում թռչունների քանակը եռապատկել է։ Երիտասարդ գործարարը չի դժգոհել որևէ դժվարությունից, հակառակը վստահեցրել է, որ ձգտում են ավելացնել արտադրական ծավալները։ Տիգրան Պետրոսյանի հետ զրույցի ժամանակ տնօրեն Սուրեն Գրեյանը նշել է, որ հիմա 15 հազար թռչուն են պահում, մինչև տարեվերջ 25 հազարի կհասցնեն։ Ընկերությունն այժմ ձուն իրացնում է Շիրակի և Լոռու մարզերում, ծավալների ավելացման դեպքում նոր կմտածեն մյուս մարզերում ևս վաճառք կազմակերպելու մասին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41