Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«KONJE LAZIA»՝ հայ-իտալական ամուսնության առաջին նախաձեռնությունը

03.10.2019

Իտալացի Մաքսն ու հայուհի Մարիամը ոչ միայն իրար են գտել , այլև իրենց համար բացահայտել են Գյումրին ու ամուսնությունից հետո տեղափոխվել են այստեղ ապրելու։ Գյումրու կենտրոնում տուն են գնել ու հիմա ապրում են ու որոշել են բիզնեսով զբաղվել։ «Konje Lazia» անունը կրող դեռ փոքր զբոսաշրջային ու դիզայներական կենտրոն են բացել ու արդեն իրենց ձեռքի առաջին գործերն են վաճառում։ Չեն հասցրել հին տունը նորոգել, բայց դա չի խանգարում հետաքրքիր գործեր ստեղծելուն, վաճառքում կանացի ու տղամարդու տարբերվող վերնաշապիկներ են, որոնց վրա Գյումրու տեսարժան վայրերն են ու հայկական հետաքրքիր նախշեր ու բառեր, կտորե տոպրակներն ու բարձերն էլ, վստահ են, կգրավեն զբոսաշրջիկներին։
Մաքս Ֆլորիանին Վերոնայից է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի այցելությունից ոգևորված ասում է՝ Գյումրին իր համար աշխարհի ամենաձգող վայրերից մեկն է, որտեղ ապրելն այնքան հաճելի է։ Ֆլորիանի ամուսիններն հավատում են Գյումրու զբոսաշրջային ներուժին ու հավաստիացնում, որ իրենք այդ գործում իրենց ներդրումն ունենալու են։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44