Նորություններ
Մարալիկում հանդիսավորությամբ բացվել է հիմնանորոգված մանկապարտեզը,
03.10.2019
Այսօր Մարալիկում հանդիսավորությամբ բացվել է հիմնանորոգված մանկապարտեզը, որն անվանակոչվել է ի պատիվ բարերար Ռոմի Բարոնյանի։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։ Մանկապարտեզը նորոգվել է «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի, Ժնևի հայկականի հիմնադրամի տրամադրած միջոցներով։ Նորոգման աշխատանքների համար ծախսվել է շուրջ 300հազար դոլար։ 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այժմ 80 սան ունի։