Նորություններ
Մասնակցություն «Աշխարհը դեպի Գյումրի» խորագրով ստարտափ Նուռ համաժողովին
04.10.2019
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Աշխարհը դեպի Գյումրի» խորագրով ստարտափ Նուռ համաժողովը, որին մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Շիրակի մարզպետը նշել է, որ անչափ կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը մեր մարզում․ «Ողջունում եմ բոլորիդ այս հիասքանչ միջոցառմանը, անչափ կարևոր է, երբ մենք քննարկում ենք ոչ միայն ստարտափեր ունենալու նախաձեռնողականությունը, այլև խոսում ենք բիզնես նախաձեռնությունների, Շիրակի մարզի հնարավորությունների և աշխարհի մասշտաբով կատարված ու կատարվող փոփոխությունների մասին։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ ու գործնական քննարկում»։
Համաժողովի անցկացման նպատակը Գյումրի և Վանաձոր քաղաքներում բիզնեսների, կրթական հաստատությունների և պետության միջև համագործակցությունը խորացնելն ու բարելավելն է և դրա արդյունքում նորարական գաղափարների ստեղծմանը նպաստելը։
Համաժողովի առաջին պանելային քննարկմանը, որն առնչվել է ստարթափերի էկոհամակարգի բարելավմանն ու դրանց արդյունքում նորորական լուծումների բացահայտմանը, մասնագիտական փորձի, տարբեր նախաձեռնությունների մասին է խոսել նաև Տիգրան Պետրոսյանը։