Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության հրավերով գտնվում է Մոսկվայում

06.10.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, գործարարներին։ Այսօր քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի ուղեցկությամբ մարզպետն այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար։ Ղեկավարության՝ Արտյոմ Մուսայելյանի և Արամ Մանուկյանի հետ շրջել ու ծանոթացել է հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Շիրակի մարզի ապրանքատեսակների համար տաղավարների տրամադրման հարցում, ինչն հնարավորություն է տալու մարզի որոշ ապրանքանիշներ ռուսական շուկա արտահանելու։
Նշենք, որ այցելության շրջանակներում Տիգրան Պետրոսյանը մասնակցելու է նաև «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին, որից ստացված հասույթը կուղղվի Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-09 17:32:35