Նորություններ
Շիրակի մարզային գրադարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված գրադարանավարի օրվան
07.10.2019
Հոկտեմբերի 7-ին Շիրակի մարզային գրադարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված գրադարանավարի օրվան: Միջոցառմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մարզպետի տեղակալը Շիրակի մարզպետի անունից շնորհակալագրեր է հանձնել համայնքային գրադարանի տնօրեններին և աշխատակիցներին: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գրադարանավարի օրվա առթիվ աշխատակիցներին դրամական խրախուսում է հանձնել և պարգևատրել է Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը։ Պարգևատրվել են նաև ընթերցողները և գրադարանի բարեկամները։