Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Մոսկվայում բնակվող հայ գործարարների հետ

07.10.2019

 Մոսկովյան այցի շջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության մոսկովյան քաղաքային բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի աջակցությամբ Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավարի քննարկումների սրահում ընդլայնված հանդիպում է ունեցել տեղի հայ գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը գործարարներին ներկայացրել է Շիրակի մարզի զարգացման ոլորտային ուղիները, ներդրումային հնարավորությունները և 20-ից ավել ծրագրային առաջարկներ։ Ծավալվել է շահգրգիռ ու գործնական քննարկում։ Գործարարները շնորհակալություն են հայտնել մարզպետին համակողմանի տեղեկատվության տրամադրման ու համագործակցության պատրաստակամության համար։
Օրվա վերջում մարզպետը մասնակցել է «Սիրով Շիրակի մարզին» խորագրով բարեգործական համերգին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41