Նորություններ
Հանրային հաշվետվողականության հարթակը հրավիրում է հերթական քննարկմանը
08.10.2019

Հոկտեմբերի 10-ին ժամը 14.00-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Շիրակի մարզի քաղաքների և որոշ գյուղերի տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» թեմայով քննարկում, որի ժամանակ Հայաստանի Ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը կներկայացնի վտանգի ու ռիսկի քարտեզներ, կբերվեն հաշվարկային ու փաստացի տվյալներ նոր ուժեղ երկրաշարժի հնարավոր հետևանքների վերաբերյալ: Քննարկմանը կմասնակցեն համայնքների ղեկավարներ, գերատեսչությունների և ծառայությունների ներկայացուցիչներ։