Նորություններ
Հերթական շրջայցը Գյումրու մի շարք փողոցներում
08.10.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր հերթական անգամ շրջայց է կատարել Գյումրու մի շարք փողոցներ։ Գարեգին Նժդեհ փողոցը կառուցվում է «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում։ Մարզպետը զրուցել է շինարարի հետ, անդրադարձ է կատարվել շինաշխատանքների ընթացքին, առաջացած բարդություններին ու շինաշխատանքների իրականացման ժամկետներին։ Փողոցում այժմ իրականացվում են ասֆալտի առաջին շերտի փռման աշխատանքները։ Մարզային իշխանությունները եղել են նաև Գերցեն փողոցում, որտեղ ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին։ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է քաղաքի փողոցների կառուցման ժամանակ ինչպես որակի ապահովումը, այնպես էլ ժամկետներում տեղավորվելը․ «Գյումրու փողոցաշինական աշխատանքների այս փուլը կարծես մոտենում է ավարտին և մեզ համար կարևոր է դրանց իրականացման ընթացքում թերացումների բացառումը։ Զուգահեռ այս պահին մենք փորձում ենք պատասխանատուների հետ քննարկել ու քայլեր ձեռնարկել վերանորոգված փողոցներում անվտանգ երթևեկության ապահովման հարցում»։