Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակցի Գեղամյանների ընտանքը ճանաչվել է լավագույնը

09.10.2019

 Հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորում կայացել է «Լավագույն մարզական ընտանիք» 2019 թվականի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Չորրորդ տարիքային խմբում Շիրակի մարզը ներկայացնող Ախուրյանի «Գեղամյաններ» ընտանիքը վաղաժամ հանձնել է բոլոր 6 մրցաձևերը և ընտանիքի հայրը՝ Լևոն Գեղամյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի վետերանների առաջնությանը: Հանդես գալով 88 կգ քաշային կարգում՝ Լևոնը գետնել է բոլոր մրցակիցներին և դարձել աշխարհի վետերանների եռակի չեմպիոն: «Լավագույն մարզական ընտանիք» 2019 մրցույթի արդյունքներն ամփոփվելուց հետո պարզ է դարձել, որ Գեղամյանների ընտանիքը ճանաչվել է լավագույնը: Նշենք, որ «Լավագույն մարզական ընտանիք» 2019 թվականի մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլի՝ հաշմանդամություն ունեցող անձով համալրված թիմ-ընտանիքների մրցապայքարում Շիրակի մարզը ներկայացնող «Կարապետյաններ» և «Ղազարյաններ» թիմ-ընտանիքները համապատասխանաբար գրավել են 1-ին և 3-րդ տեղերը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32