Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ ու մանկավարժներ

10.10.2019

 Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ղեկավարման գործում ցուցաբերած անբասիր գործունեության, մանկավարժական ոլորտում անգնահատելի վաստակի և բեղմնավոր աշխատանքի, նվիրումի, մատաղ սերնդի կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի համար մարզպետի անունից շնորհակալագրեր է հանձնել մարզի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և մանկավարժների։ Հրայր Կարապետյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին ուսուցչի օրվա առթիվ և նշել, որ անգանահատելի է նրանց դերը սերունդների դաստիարակության գործում․ «Շիրակի մարզը միշտ աչքի է ընկել կրթական հարուստ ավանդույթներով ու ձեռքբերումներով, դա, իհարկե, մեր մանկավարժների քրտնաջան աշխատանքի արդյունքն է նաև։ Ձեր անմնացորդ նվիրումն ու վաստակը չի կարող չգնահատվել։ Մաղթում եմ բոլորիդ բեղմնավոր գործունեություն և քաջառողջություն»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23