Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում «Շիրակի մարզի քաղաքների և որոշ գյուղերի տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» թեմայով

10.10.2019

 Հոկտեմբերի 10-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը՝ «Շիրակի մարզի քաղաքների և որոշ գյուղերի տարածքների սեյսմիկ վտանգն ու ռիսկը» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են մի շարք ծառայությունների պատասխանատուներ, Գյումրիի, Արթիկի, Մարալիկի քաղաքապետարանների քաղաքաշինության բնագավառի մասնագետներ, Ախուրյան, Աշոցք, Ամասիա, Ազատան, Հառիճ, Սառնաղբյուր համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրեններ, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենի խորհրդական, Հայաստանի Ինժեներային ակադեմիայի ակադեմիկոս, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը ներկայացրել է հնարավոր երկրաշարժերի վտանգի ու ռիսկի քարտեզներ, հայաստանյան և արտասահմանյան մասնագետների համատեղ պատրաստած հաշվարկային ու փաստացի տվյալներ նոր ուժեղ երկրաշարժի հնարավոր հետևանքների վերաբերյալ: Հանդիպման ավարտին Սերգեյ Նազարեթյանը պատասխանել է ներկաների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44