Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԵ նախարարությունում մարզպետարանների պատասխանատուներին է ներկայացվել ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը էլեկտրոնային հարթակը

10.10.2019

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր աշխատանքային հանդիպում-քննարկում է կազմակերպվել, որի ընթացքում ՀՀ մարզպետարանների զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերին է ներկայացվել ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը էլ. հարթակը։

Նախարարության աշխատակիցների կողմից մարզպետարանների պատասխանատուներին են ներկայացվել էլ․ հարթակի առանձնահատկությունները, տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև կայքի բովանդակության ապահովման գործում մարզպետարանների մասնագետների պարտավորությունների և պատասխանատվության շրջանակը։ Ներկաների կողմից հնչել են կայքի տեխնիկական և բովանդակային բաղադրիչներին, ծրագրային ապահովմանն առնչվող հարցեր, որոնց տրվել են սպառիչ պարզաբանումներ։

Տեղեկացնենք, որ ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված էլ․ հարթակը մշակվել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբի և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից։ Այն նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Միևնույն ժամանակ հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար: Կայքի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական ակտիվներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42